Ո՞վ է լավ հիշում`
որտեղից եկար
և ուր ես գնում:
Եվ ո՞վ է հաշվում`
ինչքան ես կորցնում,
ինչը` քեզ պահում:
Ո՞վ է քեզ լսում,
ու՞մ ես կարոտում,
ու՞մ ես սպասում:
Ո՞վ է հաշվառում`
ինչքան ես տվել,
ինչքան ես տալիք:
Ո՞վ է սպասում`
երբ ես կանչելու,
ի՜նչ ակնկալիք:
Ո՞վ է հաշտեցրել
քո վաղ անցյալը
քո խեղճության հետ:
Ո՞վ է ծառս լինում
վտանգի պահին
և կռվում հանց խենթ:
Ո՞վ է մտմտում
թիզ առ թիզ հողդ
հանձնել առհավետ:
Ո՞վ է երկնքում
փայփայում, պահում
երազդ հավետ:
Չգիտեմ, երկի՜ր,
ես որ չե՜մ հաշտվում
քո այսօրվա հետ;
Անահիտ Սահակյան